Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է մեղադրել հենց ռեժիմին»

Քաղաքականություն
eea67ef91b63b32033f1d5075b32249f

«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված հանդիպման ժամանակ«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերին, ասաց. «Երկիրը այս ռեժիմը հասցրել է մի այնպիսի անելանելի վիճակի, որ շատերը այլևս այլ ելք չեն տեսնում, քան ամենածայրահեղական, ընդհուպ մինչև ապօրինի միջոցներով փորձեն այս երկիրը ռեժիմից ազատել։
Պետք չէ զարմանալ, որ կգտնվեն մարդիկ, որոնք կհամարեն, որ օրինական միջոցներով հարցը լուծելու բոլոր ճանապարհները փակված են, և կդիմեն ծայրահեղ քայլի: Էստեղ առաջին հերթին պետք է մեղադրել հենց ռեժիմին»։

Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի՝ բերման ենթարկվածների մեջ եղել է 11 մարդ, ովքեր որևէ հակաիրավական գործողություն չեն կատարել. «Այս մարդիկ բաց են թողնվել ոստիկանապետի հետ իմ և Արամ Մանուկյանի հանդիպման արդյունքում: Բացարձակապես չենք հավակնում, որ դա լրիվ ցուցակ է»։

ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը թեմայի առնչությամբ ասաց. «Իշխանությունը ժողովրդին հասցրել է այնպիսի մի ծայրահեղ վիճակի, որ ժողովուրդը ամեն ինչի պատրաստ է, որ իրավիճակը փոխվի: Որևէ մի քաղաքացու հնարավորություն չի տրվում իրավական դաշտում իր իրավունքները պաշտպանել»։