Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախումների ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ տեղի ունեցած միջադեպը (տեսանյութ)

Քաղաքականություն
2e5e72d2ecef6bc6750507050f429eef

«Կանգնած նկարում էի գետնին ընկած պայթուցիկը, կողքիս հրմշտոց էր, ոստիկանները փորձում էին բռնի ուժով բերման ենթարկել Շանթ Հարությունյանին եւ մյուս ակտիվիստներին։ Զգացի, որ մարդիկ են մոտենում ինձ, շրջվեցի ու հենց այդ պահին զգացի մի քանի մարդու ծանրություն իմ վրա»,- նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում կատարվածի մասին պատմեց NEWS.am-ի լրագրող Գայանե Ապրունցը։

Գայանեն այդ պահից արդեն չի հիշում կատարվածի ճշգրիտ մանրամասները։

«Մենակ հիշում եմ, որ գլխով հարվածեցի մեքենայի ապակուն, աչքիս հարված զգացի ու ընկա։ Տեսախցիկը ձեռքիցս ընկավ կոտրվեց։ Մարդիկ օգնեցին ոտքի կանգնել»,- պատմեց Գայանեն։