Ստորագրահավաք՝ զբոսայգու համար
«ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը և «Լ Ի Դ Ե Ր» երիտասարդական համահայկական հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպում են ստորագրահավաք-ակցիա պահանջով.
• ՀՀ պատկան մարմիններից բարեկարգել Երևանի կենտրոնում գտնվող Կոմիտասի անվան մանկական զբոսայգին
• Արգելել համասեռամոլ մարմնավաճառներին այն իբրև հավաքատեղի
• Վերադարձնել մանկական զբոսայգին իր իսկական տերերին` մանուկներին
Մեր ձայնը լսելի դարձնելու համար մենք պատրաստվում ենք ստորագրահավաք ակցիայի, որը տեղի կունենա նոյեմբերի 6-ին ժամը 15:00- ից Կոմիտասի անվան մանկական զբոսայգում: Մեզ աջակցում են ինչպես հասարակական գործիչներ այնպես էլ սիրված դերասաններ: Միասնական պայքարի արդյունքում հնարավոր
կլինի զբոսայգին վերադարձնել իր իսկական տերերին` մանուկներին:
Մենք նաև նպատակ ունենք ՀՀ պատկան մարմինների ուշադրությունը գրավել տրանսվիստիտների կողմից իրականացվող օրինախախտումների, մարդու իրավունքների ոտնահարման վրա: Ակցիայի ժամանակ «ՄԵՆՔ»-ը և «Լ Ի Դ Ե Ր»-ը կհրապարակեն համատեղ պահանջ, որը ուղղված կլինի բոլոր պատկան մարմիններին:
Ակցիային հրավիրում ենք նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և բոլոր նրանց, ովքեր մտահոգ են մանկական այգու բարեկարգմամբ: Մենք հարգում ենք յուրաքանչյուրի անձնական կյանքի անձեռնմխելիության և սեռական կողմնորոշման իրավունքը, սակայն նաև այս ակցիայով ուզում ենք հարց բարձրացնել, որ հարկ է պաշտպանել ոչ միայն սեռական փոքրամասնությունների, այլ նաև` մեծամասնության իրավունքներն ու շահերը` սեփական պետության շահերից ու հասարակական առողջության հրամայականից ելնելով:
«ՄԵՆՔ» շարժում