A
A
Լարված իրավիճակ երթի ժամանակ
Մաշտոցի պուրակում այսօր «բազմազանության շքերթ» չեղավ: Կարմիր գլխակավորներն այստեղ չէին, փոխարենը «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամներին, մասնավորապես երիտասարդ ակտիվիստներ Լևոն Օհանյանին և Արմեն Ադամյանին այստեղ դիմավորեցին նրանց իսկ հարազատները: Նրանք դեմ էին իրենց որդիների հայացքներին:
Իրավիճակը շարունակեց մի քանի րոպե լարված մնալ, որից հետո նախաձեռնությունը մեկնարկեց իր երթը` գնալով Սայաթ-Նովա 10` սատարելու շինարարության դեմ դուրս եկած բնակիչներին:
Ավելի ուշ ակտիվիստները պարզաբանեցին, թե ով է իրենց հարազատներին հանել իրենց իսկ դեմ:
Մանրամասները տեսանյութում՝ ավելի ուշ