Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերը նաեւ ռուսերեն կսովորեն

Հասարակություն
30a88e53fd8b20ad2f09ef600d79eab5

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում մասնակցեց «Սիրիահայերի համար արևելահայերենի և ռուսերենի անվճար դասընթացներ» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը:

Իր խոսքում նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ տարբեր ծրագրերով սիրիահայերը ինտեգրվել են հայաստանյան կյանքին, սակայն կարևոր է լեզվի իմացությունը, հատկապես արևելահայերենի:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում ապրելով ու աշխատելով՝ անհրաժեշտ է իմանալ նաև ռուսերենը, քանի որ դա կարևոր է շփումների և ԱՊՀ տարածքի հայերի հետ համագործակցության համար:

ՀՀ սփյուռքի նախարարությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ արդեն դասընթացների նպատակով ներգրավել է արևելահայերենի 53 և ռուսերենի 60 սիրիահայ մասնակիցների՝ առանց տարիքային սահմանափակման:

Ծրագրի բովանդակային մասն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ, ֆինանսավորումն ապահովում է UNHCR-ը:

Հետագայում նախատեսվում է կազմակերպել նաև անգլերենի դասընթացներ 200 սիրիահայերի համար:

ՀՀ սփյուռքի նախարարություն