Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եհովայի վկաները չե՞ն դիմի Ստրասբուրգ (տեսանյութ)

Հասարակություն
c21a6d2aa087eeed2dff16e08d1e2ff7

Այլընտրանքային աշխատանքային ծառայության դիմում են միայն Եհովայի վկաները: Այս մասին են վկայում Հայաստանի հանրապետական հանձնաժողովի տվյալները: 2013թ. մայիս ամսին փոփոխություններ տեղի ունեցան այլընտրանքային ծառայության մասին օրենքում:

Ստեղծվել է Հանրապետական հանձնաժողովը, որը ստացված դիմումների համաձայն պետք է որոշումներ կայացնի: 5 ամիսների գործունեության ընթացքում հանձնաժողովը ստացել է դիմումներ է ստացել միայն Եհովայի վկաներից եւ 90-ից բավարարել է 57-ը;

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունը սկսվում է առավոտյան 9-ն եւ ավարտվում ժամը 18:00-ին:

Այս զորակոչի ընթացքում Զինվորական այլընտրանքային ծառայության համար դիմումներ չկան: Զինվորական ծառայությունից խուսափելու համար 2001թ. առ այսօր ազատազրկվել է 444 Եհովայի վկա։

Զորակոչին եւ ընդհանրապես զինծառայությանը հետեւող Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է՝ Եհովայի վկաները, անցնելով այլընտրանքային աշխատանքային ծառայության, վնասում են բանակի համալրմանը: Նա զուգահեռներ է անցկացնում 2001թ մինչ օրս ազատազրկված եհովայի վկաների եւ առաքելական եկեղեցու հետեւորդների միջև:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչ օրս բավարարել էր 17 հայաստանցի Եհովայի վկաների հայցերն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և պարտավորեցրել է պետությանը նրանցից յուրաքանչյուրին վճարել 6.000 եվրո և բոլորին միասին 10 հազար եվրո՝ դատական ծախսերը հոգալու համար:

Մանրամասները` տեսանյութում: