Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փողերի յուրացումը՝ բարձր հովանու ներքո

Հասարակություն
c921be7c16b92727e34ef03fb7a452fd

Ստյոպա Սաֆարյանը «Ա1+»-ի խնդրանքով անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համագործակցել է Կենտրոնի կոմունալ ծառայության տնօրինության հետ և փողոցները մաքրող 20 հավաքարարի հաստիք ձևակերպելով՝ յուրացրել նրանց աշխատավարձերը։

«Տեղեկատվությանը տեղյակ եմ և մնացած հանգամանքները պարզելու կարիք կա,-
պարոն Սաֆարյանը վստահ է, որ Տարոն Մարգարյանը իմացել է դրա մասին,- Գիտեք, մեր երկրի իշխանության մեջ գտնվող մարդիկ ունեն հատուկ փողի հոտառություն և 20 հավաքարարի աշխատավարձ ամիսներ շարունակ պտտվի, հնարավոր չի, որ տեղյակ չլինի փողի այդ շրջանառությունից, այնպես որ ամեն ինչ արվում է բարձր հովանու ներքո և գիտությամբ։ Պետական միջոցների յուրացման համար մարդիկ պետք է դատվեն»։