Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գծատերերը հանցավոր համաձայնության են եկել»

Հասարակություն
a0e574e70080bee4bb9dba1f6c282369

ՀՀ Տրանսպորտի սակագինը բարձրացնելու 4 օբյեկտիվ օրենսդրական պատճառները բացակայում են։ «Բարև Երևան» դաշինքը շարունակելու է բարձրաձայնել սրա մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարև Երևան»-ի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը. «Ցանկացած քայլ, որը կիրականացնի Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը թանկացնելու առումով, կլինի ուղղակի օրենքի ակնհայտ խախտում»։

Պարոն Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ վաղը նամակ է ուղարկելու Տնտեսական Մրցակցության Պետական Հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ ընդունել և քննարկել 48 երթուղային գծատերերին գծերից զրկելու հարցը։

«Ես կարծում եմ, որ պետք է սկսվի գործընթաց տրանսպորտի ուղեվարձի թանկացման պատճառ դարձած այդ 48-49 երթուղիների գծատերերին գծերից զրկելու ուղղությամբ։ Ես ՏՄՊՊՀ կուղարկեմ այն բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են անհերքելին, որ այդ կազմակերպություններն ուղղակի հանցավոր համագործակցության են եկել և նրանք ուղղակի չեն կարող Երևան քաղաքում փոխադրամիջոցներ իրականացնել որպես բարեխիղճ ուղեւորափոխադրող կազմակերպություններ»։