«Տոլման ի՞նչ կապ ունի ձեր ազգային ոգու հետ»
«Միասեռականների նկատմամբ ձեր քնքշանքով ձեր բիզնեսը ձեր երկրում արեք, տղերք...Համոզված եմ, որ հաջորդ նամակը նույն արվեստագետների կողմից նվիրված կլինի փողոցային շներին»,-ասում է երգահան Վահան Արծրունին:
Հիշեցնենք, Սփյուռքի ավելի քան երկու տասնյակ նշանավոր հայեր միացել են Հայաստանում` բոլորի համար հավասարության և արդարության ապահովման մասին հայտարարությանը: Նրանց թվում են բանաստեղծ Դիանա Տեր-Հովանեսյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, և լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը:
Վահան Արծրունին հիշել է, որ մի տասը տարի առաջ Նյու Յորքում մասնակցել է մի փառատոնի, որը պարզվել է կազմակերպել են հայ միասեռականները: Կոմպոզիտորը պարզել է, որ այդ փառատոնին հրավիրված չեն եղել թուրք միասեռականները. «Պարզվում է՝ հայ գեյերը իրենց ազգային արժանապատվությունն ունեն, թուրքերը՝ իրենց...Ամենազվարճալին այն էր, որ մի հինգ լեսբուհի էլ տոլմա էին փաթաթում ու խոսում, որ տոլման արթնացնում է իրենց ազգային ինքնությունը, ազգային ոգին: Լա՛վ, տոլման ի՞նչ կապ ունի ձեր ազգային ինքնության եւ ազգային ոգու հետ, այսինքն` անհեթեթություն անհեթեթության հետ, մի տարօրինակ սենդվիչ»:
Երգահան Արտավազդ Բայաթյանը կարծում է, որ արհեստականորեն ներմուծված այս խնդիրը քարուքանդ է անում ամեն ինչ:
Մանրամասներ՝ այստեղ