Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սայաթ Նովա 10-ում իրարանցում է

Հասարակություն
412b052856c4624121eb320be944d6b5

Այսօր Սայաթ Նովա 10 հասցեում կրկին իրարանցում էր։ Բակում կառուցապատմանը դեմ բնակիչները ամեն գնով փորձում էին խափանել բանվորների աշխատանքը, ինչի արդյունքում քաշքշուկ սկսվեց, որը կասեցվեց միայն ոստիկանների միջամտությամբ։

Այս պահին ոստիկանները շարունակում են հսկել շենքի բակը, իսկ բնակիչները բակում հավաքված սպասում են քաղաքապետարանի աշխատակցի այցելությանը։

Հիշեցնենք, ամիսներ առաջ բակի կաթսայատունը վաճառվել է, եւ սեփականատերը պատրաստվում է տեղում բազմաֆունկցիոնալ շենք կառուցել, իսկ բնակիչները համոզված են, որ արդյունքում բակը խիստ կփոքրանա, եւ նույնիսկ Շտապ օգնության մեքենա չի կարող մտնել բակ։