Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձուկը թանկացել է, արտահանումն՝ ավելացել

Հասարակություն
b6cab7e5df7dfdec387bb7a40f6ce588

«Հանրապետությունից մինչև տարեվերջ կարտահանվի մոտ 1800 տոննա ձուկ», - տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայ ձկնարտադրողների և արտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արա Աթոյանը: Ըստ նրա` արտահանման ծավալները նախորդ տարիների հետ համեմատ աճել են:

Նա նաև ավելացրեց, որ շուկայում գնի բարձրացում է նկատվել. «Ձկան շուկայում տեղի ունեցած լճացմանը հաջորդել է ճգնաժամը, որի պատճառով գնի բարձրացում է դիտվում»։
Նա նաև հայտնեց, որ ձկան արտադրության ծավալը մի փոքր նվազել է, սակայն համոզմունք հայտնեց, որ 8 ամսից հետո կրկին կվերականգնվի։

Աթոյանի խոսքով` հայկական ձուկը արտահանման մեծ պահանջարկ ունի հատկապես Ռուսաստանի Դաշնությունում։

Անդրադառնալով հարցին, թե Կառավարության կողմից խորքային հորերի թվի կրճատումն ինչպես կանդրադառնա ձկնարտադրության վրա, Աթոյանն ասաց. «Դրական ազդեցություն կունենա ձկնարտադրության վրա, քանի որ փակվելու են միայն ձկնարտադորությունից դուրս գտնվող խորքային հորերը, որոնք օգտագործվում են ոչ տնտեսական նպատակներով»: