«Էգոյանը թող մտածի լավ ֆիլմ նկարելու մասին»
Սփյուռքում ապրող մի շարք հայտնի մտավորականներ՝ Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան, Սերժ Թանկյան, Պիտեր Բալակյան և այլք, վերջերս հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների և աղանդավորների:
Այսօր «Հայելի» ակումբում գրականագետ Արտեմ Հարությունյանը, անդրադառնալով նամակին, ասաց. «Էգոյանը թող մտածի լավ ֆիլմ նկարելու մասին, եւ ոչ թե անհեթեթ նամակներ ուղարկելու Հայաստան»։
Արտեմ Հարությունյանը կարեւոր է համարում դպրոցներում սեռական դաստիարակության դասեր անցկացնելը, որովհետեւ, ըստ նրա, «սեքսին ասել քըխ եւ չադրան քաշել գլխին՝ մեծագույն հանցագործություն է»։
ԸՍտ գրականագետի՝ տրանսվեստիտների առկայությունն ինքնին սխալ սեռական դաստիարակության խնդիր է. «Կոմունիստների այգին վերածվել է սոդոմական քաղաքի»։
Այս ամենի, նաեւ Սփյուռքի բարերարների մասին՝ տեսանյութում