Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԽ որոշումը՝ Վ. Ռշտունու մասին

Հասարակություն
efe061253e5d1133591eb19c7cb81696

2013 թվականի նոյեմբերի 1-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Ռուբենի Ռշտունու լիազորություններն՝ իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, Արդարադատության խորհուրդը որոշեց`

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին` դադարեցնել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Ռուբենի Ռշտունու լիազորությունները` իր դիմումի համաձայն։
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ