Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիտորդների հավատարմագրումն ավարտվել է

Քաղաքականություն
2076754d7c11ef7479a7bc677309ddd5

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` տեղական հասարակական կազմակերպությունները ս.թ. նոյեմբերի 10-ին կայանալիք Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչև հոկտեմբերի 31-ը:

Սահմանված ժամկետում ընդհանուր թվով 110 դիտորդների հավատարմագրելու դիմումներ են ներկայացրել հետևյալ 6 տեղական հասարակական կազմակերպությունները.

«Ազատ հասարակության ինստիտուտ» - 27 դիտորդ,

«Հայք» - 14 դիտորդ,

«Համահայկական երիտասարդական ասոցիացիա» - 19 դիտորդ,

«Բռունցք» - 15 դիտորդ,

«Աբովյանի ուսանողական խորհուրդ» - 18 դիտորդ,

«Համաչափ զարգացում համայնքային զարգացման» - 17 դիտորդ:

ԿԸՀ