A
A
Գրապահարաններ՝ Սիրահարների այգում
Այսօր Սիրահարների այգում մեկնարկել է ամենամյա «Բացօթյա ընթերցանության փառատոնը»։
Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Նոյեմբերի 1-3-ն անցկացվող «Բացօթյա ընթերցանության փառատոնի» նպատակն է միավորել երիտասարդությանը, ամրապնդել ընթերցելու մշակույթը և սերը գրքի հանդեպ:
Այսօր Սիրահարների այգում երիտասարդները տեղադրում էին գրապահարաններ, այգու տարբեր այցելուներ ծանոթանում էին ցուցադրված գրականությանը: Վաղը` նոյեմբերի 2-ին, ժամը 14.00-ից կմեկնարկի գրքի բացօթյա ցուցահանդես, իսկ երեկոյան սպասվում են երիտասարդ կատարողների համերգ, մանկական ներկայացումներ: