Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակում նշվեց դասականի ծնունդը

Հասարակություն
258eec3ef3c633d277d936e776ce68b3

Այսօր Ազատության հրապարակում նշեցին hայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 142- ամյակը։ Կոմպոզիտորի հուշարձանի մոտ հավաքվել էին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի, կոմպոզիտորի անունը կրող երաժշտական դպրոցի, օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի կոլեկտիվները՝ իրենց հարգանքի տուրքը տալու Սպենդիարյանի հիշատակին։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան տուն- թանգարանի տնօրենը նշեց, որ երջանիկ պատահականությամբ այսօր կնշեն նաեւ թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովայի 110- ամյակն ու տուն- թանգարանի հիմնադրման 50 ամյակը. «Ամեն տարի նոյեմբերի 1-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը, եւ մայիս 7-ին՝ նրա մահվան օրը, մենք այստեղ ենք լինում՝ հարգելու նրա հիշատակը։ Մենք նաեւ ուզում ենք այս հրապարակով անցնող մարդկանց եւս մեկ անգամ հիշեցնել, որ այստեղ է հանգչում մեծ կոմպոզիտորի աճյունը, եւ որ նրանք այստեղով անցնելիս չմոռանան խոնարհվել»։