Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր վթարից տուժել են երեխաներ

Հասարակություն
20bdcf5fd9dc22093ff3f302662f38de

Այսօր ժամը 11:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Տուժածներից 3-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 6-ը` տարբեր աստիճանի կոտրվածքներով այս պահի դրությամբ հետազոտվում են: «Արմենիա» ՀԲԿ-ից 3 տարեկան և 5 տարեկան 2 երեխա կոտրվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ բախվել են «Վենտո» մակնիշի 34 VU 795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311 Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ , թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ և «ԳԱԶել» մակնիշի 34 TN 174 պետհամարանիշներով ավտոմեքենաները: