A
A
Երեւանում բախվել են երթուղային տաքսինները
Նոյեմբերի 1-ին, ժամը 11.13-ինԵրևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վենտո» մակնիշի 34 VU 795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311 Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ , թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ և «ԳԱԶել» մակնիշի 34 TN 174 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 7 հոգի, որոնցից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ 1-ը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: