Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեռեւս ջրամատակարարման խնդիրներ կան

Հասարակություն
3fae2a65da790dd97015b8a2c3e12bf0

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Երևան Ջուր» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում:
Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները. «Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք, վերջին տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք որոշակիորեն բարելավել են մայրաքաղաքի ջրամատակարարման որակը: Սակայն հատկապես բազմաբնակարան, բազմահարկ շենքերում այսօր դեռևս առկա են ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված խնդիրներ և պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ Երևանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովվի և որ ամենակարևորն է՝ երևանցիները գոհ լինեն մատուցվող ծառայություններից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նորանշանակ նախագահ Ռոստիսլավ Չապմանն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել համատեղ արդյունավետ համագործակցության համար. «Մենք պարտավորված ենք կյանքի կոչել Երևանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երևանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում»: