Բադեյանը ծանոթ է Տեր-Պետրոսյանի տրամաբանությանը
ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը ծանոթ չէ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, սակայն ծանոթ է նրա տրամաբանությանն ընդհանրապես. «Նա նոր չի ասում, որ Սերժ Սարգսյանն ու նրան նախորդող Ռոբերտ Քոչարյանը պետք է հրաժարական տան, սակայն հրաժարական ստիպված եղավ հենց ինքը տալ»:
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ Արցախի ու ՀՀ-ի փրկության մի ճանապարհն այն է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա:
Պարոն Բադալյանը մտավախություն չունի, որ ԼՂ հարցը կարող է նախապայման լինել ՄՄ անդամակցելուն. «Գործընկեր երկրներն իրար հետ նախապայմանով չեն խոսում, այլապես նրանք գործընկերներ չեն լինի: Եթե ցանկացած կառույցի կողմից լինի պայման, նախապայման՝ ԼՂ հարցում գնալ միակողմանի զիջումների, դա բացառվելու է ի սկզբանե»:
Ըստ նրա՝ եթե քաղաքական գործոնը մի կողմ դնենք, ապա տնտեսական տեսանկյունից միգուցե շահեկան վիճակ լինի ՀՀ-ի համար, եթե ՄՄ-ին անդամակցեն Ադրբեջանն ու Թուրքիան. «Որքան մեծ է տնտեսական դաշնակիցների դաշտը, այնքան ավելի լավ»:
Մեր այն դիտարկմանը, թե արդյոք սա կարո՞ղ է նպաստել նաեւ Թուրքիայի կողմից ՀՀ-ի շրջափակման վերացմանը, Մանվել Բադեյանը պատասխանեց. «Մարդ պետք է թուրք լինի, որ հասկանա թուրքի տրամաբանությունը»: