Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ կարող է ղեկավարել երկիրը

Հասարակություն
981cf2f556ff2354f2059d787aed32df

«Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ,հրապարակախոս Բակուր Կարապետյանը ներկա բարոյահոգևոր, քաղաքական և տնտեսական ճգնաժամի հաղթահարման իր`5 կետից բաղկացած տարբերակն է առաջարկում, ըստ որի պետք է՝ 1.ցրվի Ազգային ժողովը, 2. Կառավարությունը հրաժարական տա, 3.երկրի նախագահը հրաժարական տա, 4.ներդրվի համաժողովրդական հսկողության մեխանիզմ, 5.իրականացվի կադրային առողջ քաղաքականություն:

«Համատարած արտագաղթ է, դիվանագիտական պարտություններ, տնտեսական ոլորտում հետընթաց,սրանք խնդիրներ են,որոնց հաղթահարման համար արմատական փոփոխություններ են պետք»,-համոզված է պարոն Կարապետյանը:

Ըստ նրա՝ ներկա ընդդիմադիր դաշտում չկան կարող ուժեր. «Անցել է նրանց ժամանակը, մենք Եվրոպա տեսած, եվրոպական ինստիտուտները անցած ու փորձը կուտակած մարդու կարիք ունենք»,-համոզված է նա:

Բակուր Կարապետյանը խոստովանեց, որ ինքը ճանաչում է մեկին, ով կարող է դառնալ երկրի արժանի ղեկավար. «Եվրոպայում հայ համայնքների միավորման ֆորումի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը, ով ստիպված է եղել հեռանալ երկրից, բայց նա կարող է ետ գալ ու փոխել, ես հավատում եմ նրան»,- եզրափակեց նա: