A
A
«ՄՄ-ին անդամակցելը ելնում է ՀՀ ազգային շահերից»
«Մեդիա կենտրոնի» հյուրասրահում է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։ Զրույցի թեման Մաքսային միությանն անդամակցությունն է։
«Չեմ կարծում, որ սա նոր Սովետական Միության ձևավորումն է, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի բան ոչ մի տեղ նույն ձևով չի կրկնվում»,- ասում է Մհեր Շահգելդյանը։
ՄՄ-ին անդամակցելով, ըստ Շահգելդյանի, Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների համար նոր հնարավորություններ կբացվեն. «Ռուսաստանում ունենք մոտ 2,5 մլն հայ, որոնք մեծ մասամբ գործարարներ են: Այս մարդկանց պոտենցիալը ևս մեծ հնարավորություններ է ստեղծելու»։
Մհեր Շահգելդյանը համոզված է՝ ՄՄ-ին անդամակցությունը ելնում է ՀՀ ազգային շահերից՝ տնտեսական, առևտրային, անվտանգության։