Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիվիրյան. «Մենք ապօրինությունները չենք հանդուրժի»

Հասարակություն
777ab646447c78471f0f1680a64289ef

Երեկ երեկոյան Բաղրամյան 26 հասցեից ոստիկանության բաժին բերման ենթարկված ակտիվիստներ Արգիշտի Կիվիրյանը, Անի Կաղինյանը, Լուսինե Հովսեփյանը եւ Նանե Մինասյանը պատրաստվում են բողոքարկել ոստիկանների գործողությունները՝ դրանք համարելով անօրինական։
«Մենք ապօրինությունները չենք հանդուրժի»,- «Ա1+»-ին ասաց Արգիշտի Կիվիրյանը։

Նրանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, սակայն ինչ հիմքով` Արգիշտի Կիվիրյանը չի կարող ասել. ոչ ծանոթացել են արձանագրությանը եւ ոչ էլ ստորագրել որեւէ թղթի տակ։
Նրանց բերման ենթարկելու պատճառը եղել էր այն, որ նշելով կրակոտ դդումի հին հայկական տոնը՝ նրանք մի դդում էլ դրել էին Բաղրամյան 26-ի դարպասների մոտ։

«Մենք պարզապես շնորհավորում էինք, ուրիշ ոչինչ։ Բայց խախտվեց ակտիվիստների ազատ տեղաշարժման իրավունքը»,- նշեց Արգիշտի Կիվիրյանը մեզ հետ զրույցում։ Հիմա էլ նրա համար անհասկանալի է մնում, թե ինչու էին իրենց բերման ենթարկել։