Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում. Մաքսային միություն. քաղաքական տեսակ

Հասարակություն
1ef2ba464bb97eb3f4e26d9740f012a8

Նոյեմբերի 1-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» կանցկացվի մամուլի ասուլիս, որով կմեկնարկի «Մաքսային միություն. քաղաքական տեսակետ» խորագրով ասուլիսների շարքը:

Ասուլիսի բանախոսն է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

«Մաքսային միություն. քաղաքական տեսակետ» շարքը նախատեսվում է անցկացնել ծանրակշիռ քաղաքական գործիչների մասնակցությամբ` շեշտադրելով Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը, Մաքսային միությանը միանալու որոշմանը, Եվրամիության հետ մեր պետության հետագա անելիքներին առնչվող հարցեր:

Ասուլիսները կանցկացվեն «Հայաստանը զարգացումների խաչմերուկներում. Եվրոպա թե Ռուսաստան» խորագրով միջոցառումների շրջանակում, որը հոկտեմբերի և նոյեմբերի ընթացքում ընդգրկում է բանավեճեր, հանրային քննարկումներ, հանդիպումներ լրագրողների հետ` նպատակ ունենալով ավելի համապարփակ պատկերացում ձևավորել Մաքսային միությանը միանալու հետևանքների մասին: