Գործազրկության նպաստների 94 տոկոսը փոշիացվել է
Այսօր խորհրդարանում ներկայացնելով 2014 թվականի բյուջեի նախագիծը վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե գործազրկության նպաստների 94 տոկոսը նպատակին չեն ծառայել: Իր ելույթից հետո անմիջապես վարչապետը հեռացել էր, հետևաբար պատգամավորները հնարավորություն չունեցան նրան հարցեր ուղղել:
Ուստի, ավելի ուշ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հորդորեց վարչապետին զգուշացնել, որպեսզի նա լրացուցիչ հայտարարությամբ հանդես գա գործազրկության նպաստների ծախսի արդյունավետության վերաբերյալ: Արծվիկ Մինասյանը նկատեց, որ չի կարող միջոցների 94 տոկոսը փոշիանալ, իսկ եթե փոշիացել է, ապա հարց է ծագում՝ իրավապահ մարմիններն իրենց ուշադրության կենտրոնում պահո՞ւմ են այս հարցը, ինչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ կառավարությունը:
Ամբողջական հոդվածը` այստեղ