Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ Մ. Բադեյանի՝ գործազուրկները պորտաբույծներ են

Քաղաքականություն
953befe2627b719a828176e5c8542e0d

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գործազրկության նպաստի ինստիտուտի վերացման ԱԺ քայլին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց. «Դա չի կարող որակվել որպես նորմալ քայլ, ես կարծում եմ, որ սխալ մոտեցում է նպաստների ինստիտուտը հանելը»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը չհամաձայնվեց պարոն Բոստանջյանի հետ՝ նշելով. «Նպաստների ինստիտուտը ոչ թե որպես այդպիսին վերացվել է, ուղղակի նույն միջոցներն ուղղվել են նրանց, որոնք ուզում են աշխատել: Կան մարդիկ, որ նախընտրում են ոչինչ չանել ու գումարներ ստանալ, նրանց պետք չէ որևէ կերպ խրախուսել: Մենք՝ որպես հարկատու, պետք է պահանջենք, որ մեր փողերով պորտաբույծներին չպահեն»: Պարոն Բադեյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս Հայաստանում ամենուրեք աշխատատեղեր կան: Լրագրողների այն հարցին, թե որքա՞ն պորտաբույծ կա նույն ԱԺ-ում, պարոն Բադեյանը դժվարացավ ասել։ Նա նշեց, որ միայն ժողովուրդն է որոշում պատգամավորների գործունեության արդյունավետությունը։