Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գեւորգյանը մեկնեց Ստրասբուրգ

Քաղաքականություն
67d0484b877f2f3b3d2f8e3d83740052

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին: Կոնգրեսի լիագումար նիստում Ա. Գեւորգյանը ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության անունից հանդես կգա ելույթով:

Նախատեսվում են նաեւ փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրոպայի խորհրդի ղեկավարության, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի զեկուցողների, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի ղեկավարների հետ:

Այս մասին հայտնում է Նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը։