Տկար իշխանություն՝ տկար ընդդիմություն
Այսօր Հայաստանում ոչ միայն ընդդիմությունը, այլ ամեն ինչն է թույլ. «Ոչ լեգիտիմ նախագահ, ոչ լեգիտիմ ԱԺ, բոլորը թույլ են, տկար, երկիրը ունի տկար իշխանություն, եւ այդ տկար իշխանությանը՝ համապատասխան տկար ընդդիմություն»,- այսօր նշեց նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։
Նրա խոսքերով՝ պետք է այնպես անել, որ ուժեղանան բոլոր ինստիտուտները. «Մի երկիր, որ համատարած տկարության մեջ է, չի կարող ունենալ հզոր ընդդիմություն, հենա նա կլիներ իշխանություն»,- ավելացրեց նա։
Ըստ պարոն Արզումանյանի՝ վերջին երեք ընտրություններում ընդդիմությունը միշտ պարտություն է կրել։ Չնայած, որ դրանք կեղծվել են, այնուամենայնիվ, պարոն Արզումանյանի խոսքերով՝ ընդդիմությունը պատասխանատվություն կրում է նրանում, որ չկարողացավ դժգոհ էլեկտորատի ձայնը տեղ հասցնել։
Միաժամանակ, պարոն Արզումանյանը նշեց, որ կցանկանար նորաստեղծ ՀՀՇ-ի շուրջ համախմբել լիբերալ մտածողություն ունեցող ուժերի։