Ինչո՞ւ չբացահայտվեց Հոկտեմբերի 27-ը
Այսօր՝ հոկտեմբերի 27-ի նախօրեին, ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր այն մարդկանց, ովքեր լուսանցքից դուրս էին մնում, ինչպես նաեւ արտաքին ուժերին։ Նա նաեւ հավելեց. «Ես շատ ուժեղ կապ եմ տեսնում հոկտեմբերի 27-ի եւ սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի մաքսային միության համաձայնագիրը ստորագրելու միջեւ»:
Անահիտ Բախշյանն ահավոր ցավ է ապրում, որ Հանրապետական կուսակցությունը, որը թիվ մեկ վկայագիրն է ստացել Արդարադատության նախարարության կողմից եւ եկել էր ազգային պետականության հիմքերը դնելու, այսօր մաքսային միությունը համարում է լավագույն ելք:
Ինչո՞ւ չբացահայտվեց Հոկտեմբերի 27-ը. Ըստ Անահիտ Բախշյանի՝ որովհետեւ Հանրապետական կուսակցությունը տեր չկանգնեց այդ գործընթացին. «Հանրապետական կուսակցությունը ոչ մի ջանք չներդրեց բացահայտման գործընթացում` հակառակը, ստացավ պաշտոններ»: