A
A
Սուրեն Աբրահամյանը՝ Սուրենյանցի մասին
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը բառ չի գտնում իր նախկին կուսակցի՝ Սուրեն Սուրենյանցի մասին խոսելու համար։
«Այդ ամենն ինձ համար սոսկալի ցավ է, չեմ ցանկանում գնահատական տալ»,- նշեց Սուրեն Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցն ստանձնել է Հանրապետական պատգամավոր, Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին սատարելու գործը։
Նա մասնակցում է Փակ շուկայի համար բազմաթիվ ակցիաների եւ հայտարարում, որ Սամվել Ալեքսանյանը չի ոչնչացրել Փակ շուկան, պահպանվել է շուկայի պատմամշակութային արժեքը և այլն։
Սուրենյանցն ակտիվացավ այն ժամանակ, երբ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն ամենօրյա երթեր սկսեցին դեպի Փակ շուկա՝ պահանջելով, որ Սամվել Ալեքսանյանը վերականգնի շուկայի նախկին տեսքը։