A
A
ՀՀՇ-ն չի ստեղծվում ինչ-որ մեկի դեմ (տեսանյութ)
ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանն այսօր ՀՀՇ համագումարում հայտարարեց, որ իրենք ոչ- ոքի դեմ կուսակցություն չեն ստեղծում։ Միաժամանակ զգում են, որ իրենց գիտելիքները եւ կապերը կարող են օգտագործել ժողովրդին օգնելու համար։
«Եթե ժողովուրդը հիասթափված է իշխանություններից, պետք է փորձել բարձրացնել քաղաքական կուսակցությունների դեմքը»,- նշեց պարոն Իգիթյանը։
Անդրադառնալով Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելուն՝ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ իրենք Մաքսային միությանը դեմ չեն, սակայն դեմ են, որ շեղվել ենք պետական մոդելը ստեղծելուց. «Եթե մեր սուվերենությունը ծախում ենք ԼՂՀ-ի համար, ես կասեի ոչինչ։ Բայց մենք ավելի վատ պայմաններում ենք պահել Լեռնային Ղարաբաղը»,- նշեց նա։