Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանդամակցի՞ Ռուբեն Հակոբյանը ՀՀՇ-ին

Քաղաքականություն
4ada51cd4f60fb59392e7fbde148ec3e

«Միշտ էլ կարող են կուսակցություններ ստեղծվել եւ քաղաքական դաշտում՝ մրցակցության պայմաններում, ունենալ իրենց համակիրների բանակը եւ դերը»,-այսօր նշեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է Ռուբեն Հակոբյանը որոշի անդամակցել ՀՀՇ-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա սկզբում ՀՅԴ, այնուհետեւ «Ժառանգության» անդամ է եղել, իսկ Աստված երրորդություն է սիրում, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Եկեք Աստծո Երրորդությունը չխառնենք քաղաքական երրորդության հետ, ես մի բան կարող եմ ասել, որ 20 տարի քաղաքականության մեջ եմ»։

Իսկ արդյոք ՀԱԿ անդամները չե՞ն նեղանա, որ «Ժառանգության» պատգամավորը եկել էր այս համագումարին. Ռուբեն Հակոբյանը հարցը լուրջ չհամարեց։
Հիշեցնենք, որ պարոն Հակոբյանը օրեր առաջ հրաժարվել էր խմբակցության ղեկավարի պաշտոնից, այսօր էլ այդ հարցին չպատասխանեց՝ նշելով, առանց մեկնաբանության եւ հավելեց. «Առանց մեկնաբանությանը նույնպես մեկնաբանության տեսակ է»։