Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» եւս դեմ է նախագծին (տեսանյութ)

Քաղաքականություն
0f802fc5bcad6ec8b227494e511686ce

«Ամեն օր մեր քաղաքացին չի զգացել, որ իր կյանքը գոնե մի փոքր բարելավվում է, որ մենք պաշտպանում ենք իր իրավունքները, մենք լավ չենք աշխատում... »,- ահա թե ինչու «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի կարծում, թե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու խնդիր կա։

«Անբարոյական է, եթե մենք ցանկանում ենք, որ մեր աշխատավարձերը բարձրանան։ Նույն պրն Աբրահամյանի աշխատավարձը ինչո՞ւ պիտի բարձրանա։ Նույնը ինձ է վերաբերում»,- ասում է Զարուհի Փոստանջյանը՝ նախ մատնանշելով ԱԺ նախագահին։

«Պետք է տարանջատվի բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական էլիտայի աշխատավարձի բարձրացումը։ Եթե տեղի է ունենալու բարձրացում եւ բարելավվում մեր պետական ծառայության մեջ գտնվող անձանց, եւ դա տեղի է ունենալու արդարացի, մենք կողմ կլինենք, տվյալ պարագայում «Ժառանգությունը» դեմ է նախագծին»,- հայտարարում է Զարուհի Փոստանջյանը։