A
A
«Բարձրանալու է սոցիալական լարվածությունը»
ԱԺ-ում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ՝ 20 հազար գործազուրկ զրկվում է 18 հազար դրամ ամսական նպաստից. «Բարձրանալու է սոցիալական լարվածության մակարդակը»։
Արամ Մանուկյանն առաջարկում է արժանապատիվ աշխատավարձ ապահովելու համար կրճատել բյուրոկրատական ապարատը եւ տնտեսության ստվերային հատվածը:
Ի դեպ, ըստ պատգամավորի, գործող կառավարության ներկայացրած օրինագծով ավելի բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների թիվը մոտավորապես համընկնում է ՀՀԿ անդամների թվի հետ: