Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակահերթից հետո Պառավաքարի ճանապարհը փակ է

Քաղաքականություն
b3e5af041f2e8ab1fabd43b0f9cb1cd4

Այս պահին Տավուշում հանգիստ է: ՀՀ ԶՈւ-ն վերահսկում է իրավիճակը, և խնդիրներ չկան: Այս մասին հայտնում է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան  իր  էջում։


«Ճանապարհը փակ է, քանի որ անվտանգության ապահովման աշխատանքներ են ընթանում: Լարվածություն ստեղծելու կարիք չկա»,- գրել է նա՝ դիմելով լրագրողներին։


Հիշեցնենք, որ երեկ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող զինվորական մեքենաների վրա:


Դրա հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):


Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):