Ա. Ռուստամյանն ափսոսում է Զ. Փոստանջյանի համար
«Ափսոսում եմ, որ Զարուհու՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում չլինելու պատճառով մի դաշտ կա, որը կարող է տուժել: Այդ դաշտն իսկապես Զարուհին անգերազանցելի իրականացնում էր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի այսօր հաստատած միջազգային պատվիրակությունների ձեւավորման նոր կարգի համաձայն, «Ժառանգությունը» դուրս է մնացել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմից:
Նրա փոխարեն այդ պատվիրակության կազմում այլեւս կլինի ՕԵԿ-ը : Թե հատկապես ո՞ր դաշտի մասին է խոսքը`Aravot.am-ի հարցին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում խնդիր ունի հանդես գալ հայտարարություններով, տարբեր բանաձևեր ընդունելու համար առաջարկություններ ներկայացնելու, որը ենթադրում է ստորագրահավաքի անցկացում. «Այդ ստորագրահավաքը հեշտ չի իրականացնել Եվրոպայի խորհրդում, մանավանդ, եթե դա մեր ազգային շահերի համար կարևոր հարցերի համար է պետք: Զարուհին այդ ժամանակ իսկապես աշխատել է բոլորից ավելի լավ:
Այդ դեպքում պետք է աշխատես նաև այնպիսի պատգամավորների հետ, որոնք ամենևին էլ մեզ հետ բարիդրացիական հարաբերություններով չեն աշխատել»: Aravot.am-ի հաջորդ հարցին`մյուս պատգամավորներից որևէ մեկը կարո՞ղ է փոխարինել Զարուհի Փոստանջյանին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ մինչև այսօր չի եղել:
Թե ինչ կլինի հետագայում, չգիտի. «Վաղը կարող է բոլորն ակտիվանան և կարողանան ստորագրահավաքը հասցնել 80-90 տոկոս մակարդակի, որին ես շատ խիստ կասկածում եմ, բայց ինչ իմանաս վաղն ինչ կլինի»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝