Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը զոհաբերված զինվոր է»

Քաղաքականություն
8f40907fda0c7811ee5192d63da09843

Հայաստանի` Մաքսային միության անդամակցությունը մեր երկրի ներդրումների վրա կունենա բացասական ազդեցություն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

«Բացի այդ, Բելառուսն ու Ղազախստանը հետաքրքրված չեն Հայաստանին տեսնել այս միությունում, իսկ Մաքսային միությունը ազատ առևտրի գոտի չէ, այլ ռուսական առևտրի գոտի: Սա նշանակում է, որ Հայաստանը տնտեսական պատանդ կդառնա Ռուսաստանի, Ղազախստանին և Բելառուսի ձեռքին»,-ասաց նա։

Պարոն Կիրակոսյանը նշեց, որ ավելի ճիշտ կլինի խոսել Սերժ Սարգսյանին հոգեհարազատ շախմատային դիվանագիտության լեզվով. «Այս պարագայում Հայաստանը տախտակի վրա զոհաբերված զինվոր է: Ռուսաստանի նպատակը Ուկրաինան է: Եթե մենք ավելի ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը ոչինչ չի ստորագրել, ուստի նպատակը եղել է ասել ոչ Եվրոմիությանը, ոչ թե այո` Մաքսային միությանը,- ընդգծեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը և հավելեց, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ուկրաինան բանակցում է Ռուսաստանի հետ,- Իսկ Հայաստանը չբանակցեց, այլ միայն հանձնվեց, եթե փորձեին բանակցել, ապա դիտորդի կարգավիճակ կստանային»:
Հիշեցնենք, որ Ուկրաինան արդեն նախաստորգրել է ԵՄ ասոցացման համաձայնագիրը։

Անդրադառնալով Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովին Հայաստանի մասնակցությանը՝ պարոն Կիրակոսյանն ասաց. «Վիլնյուսում, հավանաբար, կստորագրվի 1.5 էջանոց բարեփոխումների մասին փաստաթուղթ»:

Վերջում պարոն Կիրակոսյանը կատակեց. «Երևի ես սկսեմ ռուսերեն սովորել»: