Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րն է ՀՀ ինտեգրման ինդեքսը

Քաղաքականություն
04f2b045f8c0c45947ce8f2ca24034e8

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպությունը այս պահին ներկայացնում է «Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման ինդեքս - 2013» հաշվետվությունը:

Ծրագիրը մեկնարկել է 2011 թ.-ից և նպատակ ունի ուսումնասիրել Արևելյան գործընկերության երկրներում (ԱլԳ) իրականացված բարեփոխումների օրակարգը, համեմատական անցկացնել և ներկայացնել այդ երկրների` ԵՄ հետ հարաբերություններում գրանցած առաջընթացը: Ուսումնասիրությունը իրականացրել են ԱլԳ անդամ պետություններ ներկայացնող մոտ 50 անկախ փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ուսումնասիրությունը ներառում է մի շարք ոլորտներ. ժողովրդավարության մակարդակը` ի դեմս մարդու իրավունքների, ընտրական համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքական երկխոսությունը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավումը,, ինչպես նաև շուկայական տնտեսությունը, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների ընթացքը և այլն:

Քննարկմանը հրավիրված են ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի և այլ պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ, դեսպանություններ և միջազգային կազմակերպություններ: