Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞վ է զբաղված ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը

Քաղաքականություն
d053d2d6676b6709a1343a127b008967

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ոտնահարել են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ազատ տեղաշարժի իրավունքը։ 


Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ տնօրենն իրեն խորհուրդ է տվել այդ հարցով դիմել ԱԺ պատգամավորին, սակայն վերջինս ոչ մի ձեւով չի արձագանքում, թե իրավական ինչ հիմքերով են ՀՀ-ում իրականացվում այդպիսի գործառույթներ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։


ԱԱԾ պետի գործունեությանն անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տպավորություն ունեմ, որ Գորիկ Հակոբյանն իր գործունեության հիմնական մասը նվիրում է Կառավարության շենքի դիմաց քաղաքացիների վրա հարձակվելուն եւ վիրավորելուն»։


ԱԺ նախագահը նշեց, թե իր կողմից արձագանք եղել է. ներկա են եղել որոշ խմբակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանը։

Երբ ԱԺ նախագահն զգաց, որ Նիկոլ Փաշինյանին չբավարարեց իր պատասխանը, ժպտալով ասաց. «Դե դուք երբ եք բավարարված լինում որ...»։

Մանրամասներ՝ կից տեսանյութում.