Ազատամարտիկներն ուզում են զրուցել Ս. Սարգսյանի հետ
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը խոսեց վերջերս քաղաքական ուժերի հետ հանդիպումից: Նա նշեց, որ իրենք կազմակերպել էին այն` քննարկելու երկում ստեղծված իրավիճակը. «Հայաստանում խախտված է մրցակցային կառավարության ձևաչափը, իշխանությունը վստահություն չունի: Մենք առաջարկում ենք այլընտրանքային կառավարության լուծումներ: Մենք չենք ուզում մահակը վերցնել ու ծեծել իշխանություններին, չնայած դրան արժանի են: Ունենք այն, ինչ ունենք»:
Ազատամարտիկը տեղեկացրեց, որ առաջին հանդիպման ընթացքում միայն փորձել են հասկանալ, թե մյուս քաղաքական ուժերը ինչ պատկերացում ունեն երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Միակ հարցը, որ քննարկվել է, այն է, թե ինչպես են նրանք գնահատում ստեղծված իրավիճակը: Եկող հանրահավաքին կամփոփենք արդյունքները: Առաջին քննարկումն արդյունք տվել է»,- նշեց պարոն Սարգսյանը: Նա նաև հավելեց, որ նախատեսում են հանդիպել նաև Սերժ Սարգսյանի հետ. «Վերջ ի վերջո պետք է նստենք ու Սերժ Սարգսյանի հետ զրուցենք, մենք դրա իրավունքն ունենք»: