Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանը վերակենդանացման բաժանմունքում է

Հասարակություն
fbb3ea8e855b9f33b54de0290719fa39

Երեկ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եղվարդ-Երևան ավտոճանապարհին, որի արդյունքում մեկ մարդ մահացել, իսկ 6-ը վիրավորվել են։ Վիրավորների մեջ է եղել նաև դերասան Վարդան Պետրոսյանը, որն այս պահին գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
«Ա1+»-ը կապ հաստատեց բժշկական կենտրոնի հետ՝ պարզելու, թե ինչպես է դերասանի առողջական վիճակը, սակայն հիվանդանոցից որևէ տեղեկություն չհայտնեցին։ Նախնական տեղեկություններով՝ նրա վիճակը գնահատվել էր ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։