Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հողը մայրն է հարստության, աշխատանքը` հայրը»

Հասարակություն
80bf44117fc2fbd50b0222643bd3d009


Գյուղատնտեսության նախարարությունը որդեգրել է շուկայական տնտեսության կայացման ուղենիշը: Այսօր հայ ֆերմերների համաժողովի ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նա այսօր ներկայացրեց այս տարվա իրենց աշխատանքների արդյունքները` նշելով, որ կարողացել են հասնել մի քանի ոլորտներում զգալի առաջընթացների: Նախարարը նշեց նաեւ մի շարք խնդիրներ, որոնք դեռ լուծման կարիք ունեն, մասնավորապես վարելահողերի արդյունավետ օգտագործումը, գյուղական տնտեսությունների փոքր լինելը, կոոպերատիվների ստեղծման ձգձգումը:
ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ ավելի սուրբ բան, քան հողի վրա աշխատելը, գոյություն չունի. «Հողը մայրն է հարստության, աշխատանքը` հայրը: Ինչու է այսօր սակավահող երկրում հող մշակելը շրջանառությւոնից դուրս մնում, քանի որ այն եկամտաբեր չէ ու իր վրա կատարած ծախսերն անգամ հնարավոր չի լինում փակել»:
Հայագրոֆորումի ժամանակ նախարարի կողմից պարգեւագրերով, շնորհակալագրերով ու ոսկե մեդալներով պարգեւատրվեցին ինչպես բազմաթիվ ֆերմերներ, նախարարության աշխատակիցներ, այնպես էլ ԶԼՄ ներկայացուցիչներ: