Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրողները թեժ մթնոլորտում նախագահ են ընտրում

Հասարակություն
a9ccd21e403975a9da308e0244069a31


Լարված մթնոլորտում շարունակվում է գրողների միության նախագահի ընտրությունը: Այս պահին տեղի է ունենում ձայների հաշվարկը: Հիշեցնենք, որ մինչ այս միության նախագահի պաշտոնի համար պայքարում էին երեք թեկնածու Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Սարգսյանը և Հովիկ Հովեյանը: Այսօր համագումարի ընթացքում ավելացան ևս երկուսը, որոնցից Վլադիմիր Հայրապետյանը ինքնաբացարկ տվեց, մյուսը Ռոմիկ Սարդարյանն է: Գրողների միությունը ունի 520 անդամ:

ՀԳՄ համագումարի ընթացքում գրողների գերակշիռ մասին անհանգստացրել էր այն հանգամանքը, որ սփյուռքահայ գրողները, ովքեր գրանցված են միությունում և ներկա չեն, նույնպես ընտրության իրավունք ունեն: Նրանցից ոմանք ասացին, որ այսկերպ հավելյալ ձայներ է ապահովվում թեկնածուներից մեկի՝ ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանի համար: Համագումարից հետո այդպես էլ հայտարարության չգալով գրողները անցան բաց ընտրության: