Եզդի ընտանիք է սպանդի ենթարկվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհրդի հայտարարությունը.
Եզդիների նկատմամբ Իրաքում հալածանքները արդեն երկար ժամանակ է ինչ շարունակական բնույթ են կրում: Հոկտեմբերի 17-ին եզդիաբնակ Սինջար բնակավայրում եզդի ընտանքի է սպանդի ենթարկվել: Իսլամիստ ահաբեկիչները մտել են եզդի ընտանիքի տուն և սպանել ընտանիքի մորը և երեք երեխաներին:
Ահաբեկիչների սպանդին զոհ են գնացել 1982 թվականին ծնված Սոսին Ջանքիրին, 2002 թվականի ծնված Մարավա Սարհանին, 2003 թվականին ծնված Նեճիրվան Սարհանին և 2008 թվականին ծնված Հոլի Սարհանին: Իսլամիստները ընտանիքի վրա հարձակվել են գիշերը և հարևանները չեն կարողացել օգնության հասնել:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է կատարվածը և ևս մեկ անգամ հրավիրում է քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը Իրաքում եզդիների նկատմամբ շարունակվող հալածանքների վրա: Իրաքում Անելանլի վիճակը շարունակվում է և այսօր էլ եզդիները ապրելը վտանգված է:
Կազմակերպությունն անընդունելի է համարում անտարբեր պահվածքը, որը ներկայումս դրսևորում են միջազգային կառույցները: Շարունակական հալածանքների հետևանքով արդեն իսկ 500 000 եզդիներ լքել են իրենց պատմական հայրենիքը: