Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Ո՞վ ասաց, որ մենք պետք է թերություն չունենանք»

Քաղաքականություն
06e460e0e435c5036ede83eba31a077f

Նախորդ 9 ամիսների ընթացքում Երևանում տեղի է ունեցել թվով 832 ճանապարհային պատահար, որի արդյունքում 43 զոհ է եղել. այսօր այս փաստերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:

Նա ճանապարհատրանսպորտային վթարների ավելացումը պայմանավորում է Երևանում վերջին շրջանում 17-18 հազար տրասնպորտային միջոցների ավելացմամբ.«Հնարավոր է քաղաքացիները դեռեւս չեն տիրապետում այդ մեքենաները վարելու կանոններին»,- ասաց Արսեն Արշակյանը:

Նա նաև ներկայացրեց , թե ինչո՞ւ է տարեկան 5-10 ճանապարհային ոստիկան ազատվում է աշխատանքից կամ ենթարկվում կարգապահական տուժի: «Իսկ ո՞վ ասաց, որ մենք պետք է թերություն չունենանք»,- ասաց Արսեն Արշակյանը:

Արսեն Արշակյանի փոխանցմամբ նախորդ 9 ամիսների ընթացքում ծառայությունը ոչ պատշաճ կատարելու համար առաջին սպայական գումարտակից ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է 5 սպա: