Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկների խորհրդավոր լռության ավարտը

Հասարակություն

Մոտ հիսուն ազատամարտիկներ այսօր երեկոյան Ազատության հրապարակում էին՝  հերթական հանրահավաքի։ Նրանք որոշել էին այս անգամ չլռել մի հարցում։ Ինչպես պարզվեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի ելույթից՝ խոսքը գենդերը սահմանող օրենքի մասին է.

«Ինչքան խորհրդավոր լռեցինք, այնքան այս երկրի իշխանությունները գողացած արարածները ջրի երես դուրս եկան, հիմա էլ իրենց պապերի ավանդույթով օրենք են ընդունում՝ համասեռամոլության, այլասերվածության վերաբերյալ:Գուցե իրենք են այդպիսին , թող իրենք մտածեն»,- հայտարարեց նա։

Ազատամարտիկները, բնականաբար, չէին մոռացել իրենց մարտական ընկերոջը՝
կալանքի տակ գտնվող Վոլոդյա Ավետիսյանին։

Ըստ նրանց՝ նա խարդախություն չի արել, պարզապես ակտիվ քաղաքացիական կեցվածք է դրսևորել.«Եթե Վոլոդյայի ձերբակալությունը թյուրիմացություն է ՝անհապաղ պետք է ուղղվի , իսկ եթե սա թյուրիմացություն չէ, ապա լուրջ ազդանշան է, որ շատ պաշտոնյաներ կորցրել են իրենց կողմնորոշումը», -ասաց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:

Ի դեպ, վաղը  տեղի կունենա Ազատամարտիկների շարժման նախաձեռնությամբ ստեղծված Կլոր սեղան խորհրդատվական խորհրդի հանդիպում-քննարկումը: Քննարկմանը կմասնակցեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու ներկայիս իրավիճակը։