Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Հովեյանը մեղադրում է Էդ. Միլիտոնյանին

Հասարակություն
4a11bf71351c1cd37709d257bfdee9d2

Գրողների միության նախագահի թեկնածուները 3 օր ունեն արտահերթ համագումարի պատվիրակներին համոզելու՝ հոկտեմբերի 20-ին ընտրելու հենց իրենց։
«Ա1+»-ը զրուցել է թեկնածուների հետ։

Թեկնածուներից Դավիթ Սարգսյանի համար առաջին քայլը, որպես հին վարչարար, կլինի գրողների միության գործառույթներն ուսումնասիրելը։


Հովիկ Հովեյանն ասում է. «Նորընտիրի օրահարցն է լինելու զրուցել, յուրաքանչյուր գրողի հոգսը, խնդիրը, առաջադրանքը տրամադրությունն ընկալել և այս ամենի լուծման բանալին գտնել»։


Էդվարդ Միլիտոնյանը կարեւորում է երիտասարդների հետ աշխատանքի ընդլայնումը։

Գրողների միության 22 տարվա անդամ Հովիկ Հովեյանը չի ուզում, որ այս ընտրությունները վերածվեն քաղաքականի և բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինեն։

Մշակույթի նախկին նախարար, ներկայիս ժողովրդական արվեստի թանգարանի տնօրենն իր մրցակիցներից էդվարդ Միլիտոնյանին մեղադրում է կանոնադրության խախտման մեջ. «Քարոզարշավ սկսեց դեռևս հայտնի չեղած պարագայում, թե ով է լինելու մյուս թեկնածուն, քարոզարշավ ՝դեպի Լոռու մարզ, դեպի Ղարաբաղ»։

36 տարի միությանը անդամակցող եւ այսօր նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը հերքում է իր հասցեին քարոզարշավ սկսելու մեղադրանքը. «Ինչ օրենքներ են դրանք, ես ծանոթ չեմ էդ օրենքներին։ Սա ՀԿ է, մենք մեր գրողներով կարող ենք հանդիպել, զրուցել»։

Երրորդ թեկնածուն՝ Դավիթ Սարգսյանը, հանրությանը հայտնի է իբրեւ Ազգային գրադարանի նախկին տնօրեն։ Պետական ճարտարապետաշինարարական համալսարանի դասախոսը գտնում է, որ Գրողների միությունը չպետք է սատարի իշխանություններին. «Գրողը պետք է մեկ քայլ առաջ լինի դրական առումով»։


Իսկ Հովիկ Հովեյանն իր ծրագրային դրույթներից մեկում ասում է, որ գրողների միությունը ոչ իշխանությունների կողքին է եղել, ոչ հակընդդեմ է եղել, ոչ էլ պետք է խոսակցություններ ծավալվի, որ ընդդիմադիր է, դիմադիր է»։
Էդվարդ Միլիտոնյանն էլ կարծում է, որ գրողների միությունը սոցիալական հարցեր լուծող ստեղծագործական մի մարմին է։

Երեք թեկնածուների խոսքերով էլ՝ իրենց համախոհների բանակն այնքան մեծ է, որ իրենք կընտրվեն։ Գրողների միությունն ունի 500-ից ավելի անդամ՝ ներառյալ սփյուռքի և Արցախի գրողները։