Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երգով ազատագրում են շուկան

Հասարակություն
7b3fe77dd24a547a4ccae09a82d3ec4b

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները այսօր Ծածկած շուկա չգնացին: Նրանք Մաշտոցի պուրակից մեկնեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Մայր դպրոցի համերգասրահ՝ ունկնդրելու ժամանակակից երաժշտություն:

Նախաձեռնության անդամների փոխանցմամբ` համերգը կազմակերպվում է Ծածկած շուկայի պահպանման պայքարի շրջանակներում: Երիտասարդ երաժիշտներն իրենց բողոքն են արտահայտում երգի միջոցով։