Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ սակագներ «ՏաԹեւեր»-ում

Հասարակություն
b583e63385a7adec1301ac15802ff060

Հոկտեմբերի 16-ին լրացել է «ՏաԹեւեր» ճոպանուղու գործարկման երրորդ տարին: Այս ընթացքում ճոպանուղուց օգտվել են շուրջ 200 հազար զբոսաշրջիկներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Տաթեւի վանքի վերածննդի ծրագրին:


Ճոպանուղու 3-ամյակի կապակցությամբ «ՏաԹեւեր»-ի տնօրինությունը առաջիկա հանգստյան օրերի համար հաստատել է հատուկ սակագներ. հոկտեմբերի 19-ին եւ 20-ին «Տաթեւեր» ճոպանուղու մեկ ուղղությամբ տոմսը կարժենա 2000 դրամ, հետադարձով՝ 3000 դրամ՝ համապատասխանաբար 3000 եւ 4000 դրամի փոխարեն։


Հարակից համայնքների բնակիչների համար հոկտեմբերի 19-ին եւ 20-ին «Տաթեւեր» ճոպանուղին կգործի անվճար: