Քաղաքապետարանը տարբեր հաշվարկներ է ներկայացնում
«Քաղաքապետարանն անցյալ ամիս ներկայացրել էր հաշվարկ, ըստ որի՝ մի երթուղին 30 օրվա ընթացքում ծախսում է 87 հազար դրամ, եւ դա հաստատվել էր, իսկ նրանց ներկայիս հաշվարկներով՝ մի երթուղին ծախսում է 1 միլիոն 45 հազար դրամ՝ 25 օրվա համար»,- այս ամենը անհասկանալի է «Իրազեկ և պաշպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի համար, ով այսօր խոսեց Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված Երևան քաղաքում ավտոբուսով և միկրոավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկների նախագծերի մասին։
Տրանսպորտի թանկացման հետ կապված քաղաքապետարանի ներկայացրած հաշվարկները, ըստ բաբկեն Պիպոյանի, պետք է քննարկեն ոչ միայն հանրային եւ քաղաքացիական ուժերը, այլեւ քաղաքական ուժերը։ Եվ մասնավորապես այն հարցը, թե ով է պատասխանատու քաղաքապետարանի փոփոխվող հաշվարկների համար։
Ըստ բանախոսի՝ հաշվարկները պետք է կատարվեն այն դեպքում, երբ հստակ ծրագիր ներկայացվի տրանսպորտի վիճակի բարեփոխման վերաբերյալ, ինչն էլ երկարատեւ գործընթաց է։ Բաբկեն Պիպոյանն ունի իր հաշվարկները. Քաղաքապետարանի ներկայացրած ծախսերի 20 տոկոսը կարելի է կրճատել։
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ըստ Բաբկեն Պիպոյանի, սխալ է, որ
«Բարեւ Երեւանը» եւ «ԲՀԿ»-ն հրաժարվեցին մասնակցել հանրային քննարկումներին։